211652_close_icon
views-count986 դիտում article-date 18:09 27-12-2014

Մալայզիայում ջրհեղեղից 5 մարդ է զոհվել, 160 հազարը տարհանվել է

Մալայզիայում ջրհեղեղը շարունակվում է արդեն 10 օր է: Գետերի հունը բաձրացել է մի քանի մետրով ավելի թույլատրելի սահմանից: Վերջին մի քանի ժամվա ընթացքում դրությունն ավելի է վատթարացել: Արդեն 5 մարդ է զոհվել, որոնց մի մասն արդեն քանի օր է անհայտ կորած է համարվում: Ողջ Կելանտան նահանգում արտակարգ դրություն է հայտարարված: Օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն ՝ սպասվում է եղանակի վատթարացում հատկապես երկրի արևելյան շրջաններում, իսկ կիրակի օրը սպասվում են առատ տեղումներ:

Նմանատիպ նյութեր