5305 դիտում
00:17 29-12-2014
Անգամ գիտակցումը, որ տեղյակ էի Վահանի ծանր հիվանդության մասին, չի մեղմում կորստի զգացումը. Տարոն Մարգարյան
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր «ֆեյսբուքյան» էջում գրել է.
«Խորը ցավով տեղեկացա քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին: Անգամ գիտակցումը, որ տեղյակ էի Վահանի ծանր հիվանդության մասին, չի մեղմում իսկապես լավ ու արժանավոր, հայազգի նվիրյալ զավակի ցավալի կորստի զգացումը:
Ցանկացած շահ ստորադասելով պետական շահին, նա լավագույնս ապացուցեց, որ հայազգի քաղաքական գործիչ լինելը ոչ թե նեղ կուսակցական շահերով առաջնորդվելու արվեստ է, այլ գործուն պայքար` հանուն պետության բարօրության, որի վերջնարդյունքը հզոր ու արժանապատիվ Հայաստան ունենալն է:
Վահանը նաև լավ ընկեր էր, ում ներկայությունը միշտ էր սպասված ու ցանկալի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ճանաչում էին նրան: Իմ հուշերում նա միշտ կմնա որպես հայրենասեր, բացառիկ հումորով օժտված ու իսկապես ընկերասեր հայ մարդ: Թող Աստված լուսավորի նրա հոգին»:
Նմանատիպ նյութեր
1850 դիտում
10:21 03-11-2020
Ճշմարտության գիտակցումը ադրբեջանական հանրության փրկությունն է․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1306 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան
1330 դիտում
10:25 02-02-2025
Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»