211652_close_icon
views-count1784 դիտում article-date 10:21 03-11-2020

Ճշմարտության գիտակցումը ադրբեջանական հանրության փրկությունն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եթե փոքր-ինչ հետ նայենք, կհասկանանք, որ այն դժբախտությունների մեջ, որոնցում այսօր հայտնվել է ադրբեջանական հասարակությունը, սակայն առայսօր չի գիտակցում դա, որոշ չափով հենց ինքն է մեղավոր: Կորցնելով Արցախը՝ նրանք ոչ թե սկսեցին ուսումնասիրել հակամարտության իրական պատճառները՝ հետևելով միջազգային բազմահազար աղբյուրներին, այլ հաճույքով նետվեցին «ալիևյան պատմագիտության» գիրկը՝ հնչեցնելով ծաղրի ենթարկված այնպիսի փաստեր, որոնք վերջնարդյունքում իրենց իսկ զավակներին տարան մարտի դաշտ՝ պայքարելու ու մեռնելու ոչնչի համար: Ադրբեջանական հասարակությունը, որին ժողովուրդ կամ ազգ չեմ անվանի, որովհետև, ցավոք, այս դեպքում նույնիսկ ցեղային միության կազմավորման նախանշաններ չկան, դեռ պետք է անցնի վերագնահատման փուլով, հասկանա, թե իրենք ովքեր են, որտեղից են եկել և ում շահերի սպասարկողները կամ ստրուկներն են այս տարածաշրջանում՝ հետապնդելով օդի մեջ նետված մի շարք՝ իրենց քիմքին հաճելի «փաստեր» սեփական «մեծության» վերաբերյալ: Ճշմարտության գիտակցումը հենց կլինի ադրբեջանական հանրության փրկությունը, այլապես նրա զավակները կշարունակեն զոհվել հանուն կեղծիքի և ստի: Ալիևը պետք է պատասխան տա կեղծիքի միջոցով հանուն սեփական շահերի սեփական հանրությանը զոհաբերելու համար: 1994 թ. արցախյան ռազմաճակատներում հաստատված հրադադարից հետո հատկապես որդի ալիևի՝ Իլհամի օրոք Ադրբեջանում նոր պատմություն է հորինվում: Փողի համար ասպարեզում բազմաթիվ «պատմաբաններ» են հայտնվել, որոնց լավ են վճարում: Իսկ վերջիններս այլ աղբյուրներ նայելու ու ուսումնասիրելու կարիք չունեն, որովհետև խնդիրը դա չէ, այլ ճշմարտությանը մոտ սուտը: Եվ այն «ծնվում» է՝ ազդարարելով ադրբեջանական հանրության զավակների ապագա մահը: Հանուն ոչնչի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր