1056 դիտում
12:28 29-12-2014
Ամանորյա անակնկալ՝ դատապարտյալ անձանց անչափահաս երեխաների համար. ֆոտոշարք
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, դեկտեմբերի 27-ին ամանորյա անակնկալ էր կազմակերպել դատապարտյալ անձանց անչափահաս երեխաների համար:
Կենտրոնը նախաձեռնել էր ամանորյա ներկայացման դիտում, որից անմիջապես հետո երեխաները նվերներ են ստացել: Այս նախաձեռնությանն աջակցել էին ՅՈՒՆԻՍԵՖ (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) հայաստանյան ներկայացուցչությունը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարությունը: ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը նշել է, որ ծրագրի նպատակներից մեկն այն է, որ ոչ մի երեխա չմնա առանց ամանորյա նվերի միայն այն պատճառով, որ ծնողը ազատազրկման վայրում է գտնվում:
«Իհարկե, մենք չենք կարող ամբողջապես լրացնել ծնողի բացակայությունը երեխաների կյանքում, սակայն այս ուշադրությունը պետության կողմից շատ կարևոր է, որպեսզի երեխաները, և նրանց ծնողները զգան, որ իրենց երեխաները հասարակության և պետության կողմից մերժված ու միայնակ չեն»- նշել է Գայանե Հովակիմյանը: Հովակիմյանի խոսքով՝ կենտրոնը նպատակ ունի նաև իր գործունեության շրջանակը մեծացնել հեռավոր մարզերում գտնվող դատապարտյալների ընտանիքների հետ աշխատելու համար:
«Այս երեխաները մեր շահառուներն են: Մենք աշխատում ենք ոչ միայն այս երեխաների , այլ նաև նրանց ընտանիքների հետ: Հաճախ խորհրդատվություն ենք տրամադրում երեխաներին՝ տարաբնույթ հարցերի շուրջ, մինչև որ նրանց բացակա հայրը կամ մայրը կվերադառնան»-ասել է կենտրոնի տնօրենը: Այսօրինակ միջոցառումները տարեցտարի հավակնում են ավանդույթի ուժ ձեռք բերել: «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնը», Արդարադատության նախարարության և միջազգային շահագրգիռ կառույցների օժանդակությամբ, շարունակելու է դատապարտված անձանց և նրանց ընտանիքների աջակցությանն ուղղված միջոցառումների շարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1810 դիտում
19:07 28-12-2015
Ամանորյա անակնկալ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաների համար
1712 դիտում
20:36 23-05-2014
Դատապարտյալ կանայք եւ անչափահաս տղաները մրցեցին միմյանց հետ. ֆոտոշարք
Այս բաժնից
838 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1072 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն