876 դիտում
13:30 29-12-2014
Բաղդադում պահպանվում է անհանգիստ վիճակը. Բ. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ ամերիկյան զինծառայողները, որ Աֆղանստանում կմնան հիմնական զորքերի դուսբերումից հետո, կշարունակեն մնալ ռիսկային իրավիճակում, քանի որ այդ երկիրը նախկինի պես «վտանգավոր» է:
«Մեր մարդիկ նախկինի պես ռիսկի առջև կլինեն, քանի որ մենք հավատարիմ ենք աֆղանական ժողովրդին տված այն խոստումներին, որ այդ երկրից այևս մեր երկրի վրա հարձակումներ չեն լինի: ԱՄՆ-ն սահմանափակ քանակությամբ իր ռազմական ներկայությունը կպահպանի Աֆղանստանում՝ աֆղանական զինվորական ուժերին «Ալ-Քաիդա»-ի դեմ հակաահաբեկչական գործողություններում օգնություն և խորհրդատվություն տալու համար: ԱՄՆ-ի ռազմական ուժերի շնորհիվ 13 տարվա ընթացքում հաջողվել է ահաբեկչական մի շարք գործողություններ կանխել, վերացնել «Ալ-Քաիդա»-ի անդամներին՝ այդ թվում նրա ղեկավար Ուսամա բեն Լադենին: Բացի այդ ՆԱՏՕ-ի դիվանագետների համատեղ ջանքերով օգնություն է ցուցաբերվել աֆղանական ժողովրդին՝ երկրի անվտանգության պահպանման հարցում, ինչպես նաև օգնել է «անցկացնել պատմական ընտրությունները»»,-ասել է Բարակ Օբաման:
Նա նաև հավելել է, որ վիրավորված ամերիկյան զինվորները պատշաճ բժշկական օգնություն կստանան և հարգանքի տուրք է մատուցել վերջին շրջանում զոհված 2000 ամերիկացի հայրենասեր զինծառայողներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին Աֆղանստանում:
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
11:44 04-12-2014
Միայն Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակը կստիպի Պուտինին փոխել իր քաղաքականությունը. Օբամա
1855 դիտում
11:07 07-05-2014
Նաիրիտցիներն անհանգիստ են. Հրապարակ
1488 դիտում
10:23 24-05-2014
Սպորտի նախարարությունում անհանգիստ են․ ՀԺ
Այս բաժնից
487 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
901 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը
487 դիտում
09:48 17-10-2024
Լիլիթ Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները