1948 դիտում
11:07 07-05-2014
Նաիրիտցիներն անհանգիստ են. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նաիրիտ» ՓԲԸ-ի կոլեկտիվը միանշանակ չի վերաբերվում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հեռանալուն: Նաիրիտցիների մի մասն ուրախ է, որ գործարանը կործանման եզրին հասցրած վարչապետն ու նրան հնազանդ էներգետիկայի նախարարը հեռացան:
Մյուս կողմից՝ մարդիկ հասկանում են, որ նորանշանակ Երվանդ Զախարյանից իրենք շատ ավելի մեծ դժվարությամբ աշխատավարձ կստանան եւ հնարավոր է, որ ընդհանրապես չստանան, քանի որ նոր նախարարը կարող է հրաժարվել նախորդ կառավարության մեղքերից:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսը էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը նաիրիտցիների հերթական աշխատավարձը տալիս էր «այլ աղբյուրներից», չպարզաբանելով, թե հատկապես որ «աղբյուրի» մասին է խոսքը՝ ատոմակայանի՞, որն ինքն է պարտքերի մեջ թաղված, թե՞ Երեւանի ՋԷԿ-ի: Հայտնի է, որ էներգետիկայի նախարարությունում այս երկու պետական ձեռնարկություններն են մնացել: Ամեն դեպքում, սրանք խախտումներ են, որոնք Երվանդ Զախարյանը դժվար թե վերցնի իր վրա:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1578 դիտում
10:23 24-05-2014
Սպորտի նախարարությունում անհանգիստ են․ ՀԺ
948 դիտում
13:30 29-12-2014
Բաղդադում պահպանվում է անհանգիստ վիճակը. Բ. Օբամա
3955 դիտում
15:47 16-12-2015
Բաքուն անհանգիստ է. Եվրախորհուրդը ներկայացուցիչներ է ուղարկելու Ադրբեջան՝ հետաքննություն կատարելու
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»