211652_close_icon
views-count1175 դիտում article-date 17:56 29-12-2014

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը շարունակում է պապից մնացած ավանդույթը և Ամանորը հայտնի երգով է դիմավորում

«Երնեկ, թե այս նոր տարին, Վերջ տա բոլոր ցավերին, Չարը կորչեր Ու բարին բույն դներ մեր սրտերին»: Հայտնի երգի այս տողերը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում մեջբերեց Տաճատ Վարդապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ բաժակաճառով է դիմավորում Ամանորը: Նա ասաց, որ ընտանիքում ավանդույթ է, որ եղբայրներով պետք է Նոր Տարին դիմավորեն իրենց գյուղում` հայրական տանը: «Չնայած ծնողներս արդեն չկան, բայց հավաքվում ենք այնտեղ, որովհետեւ նրանք այնտեղ են հանգչում եւ այդ Նոր տարին այնտեղ դիմավորելը մեզ համար աղոթքի կանչող զանգ է»,-նշեց ԱԺ պատգամավորը: Ինչ վերաբերում է բարեմաղթանքներին, նա ավելացրեց. «Ես ուզում եմ, որ ազգովի լավ ապրենք, բարեկեցություն եւ խաղաղություն լինի»:

Նմանատիպ նյութեր