1537 դիտում
17:05 29-12-2014
Վահան Հովհաննիսյանը երկրապահ էր ուղնուծուծով. Մանվել Գրիգորյան
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ցավակցական խոսք է հղել Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նրա ցավակցական խոսքը ներկայացնում է ստորեւ.
«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում Հովհաննիսյանների ընտանիքին եւ հայ ժողովրդին պետական-ազգային գործիչ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Վահան Հովհաննիսյանը երկրապահ էր ուղնուծուծով, ապրած կյանքով, ընտանիքում ստացած դաստիարակությամբ: Հայ ազգի համար օրհասական պահին նա զինվորագրվեց կամավորական շարժմանն ու մասնակցեց Արցախի ազատագրման պատերազմին, իսկ հրադադարի կնքումից հետո, զբաղեցնելով կարեւոր պետական պաշտոններ՝ դարձյալ ծառայում էր ազգին, հայրենիքին, պետությանը: Վահան Հովհաննիսյանը նաեւ կարկառուն կուսակցական գործիչ էր, ով սակայն, առաջնորդվում էր «Կուսակցությանս հետ, բայց ժողովրդիս համար» նժդեհյան սկզբունքով:
Մենք կորցրինք լավ մարդու, լավ հայի, լավ ընկերոջ, ով ազնիվ ու հայրենասեր քաղաքական, պետական գործիչ էր, լավ հայր, լավ զավակ:
Հավերժ փա՛ռք քեզ, հարգարժան Վահան»:
Նմանատիպ նյութեր
7029 դիտում
22:28 13-06-2016
«Օֆելյա Համբարձումյանը նաեւ Երկրապահի լավ բարեկամն էր եւ ինքն էլ էր երկրապահ»․ Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
1414 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1036 դիտում
17:29 02-02-2025
ԶՊՄԿ-ն պարզաբանում է տարածել լրագրողների համար ստեղծված իրավիճակի շուրջ
1246 դիտում
16:42 02-02-2025
Ինձ համար բավականի ծիծաղելի է, որ ԱԺ նախագահը փիղ է, որովհետեւ փիղը լավ կենդանի է. Սամվել Հակոբյան․ news.am