211652_close_icon
views-count1349 դիտում article-date 12:27 30-12-2014

Պորոշենկոն խոստանում է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Առաջիկայում Ուկրաինան կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինան առայժմ չունի ռուսական բանկերի նկատմամբ ֆինանսական սահմանափակումներ մտցնելու հնարավորություններ, ինչպես դա արեց Եվրամիությունը: Ուկրաինան արդեն իսկ որոշ պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի դեմ. արգելվել է ուկրաինական մի քանի հարյուր պաշտպանական-արդյունաբերական ձեռնարկությունների, ռազմական մեքենանաշինական արտադրանքների արտահանումը Ռուսաստան: Բացի այդ, «ցև ցուցակի» մեջ են հայտնվել ռուսական 200-ից ավելի ընկերություններ և Ռուսաստանի Դաշնության 1000-ից ավելի քաղաքացիներ:

Նմանատիպ նյութեր