211652_close_icon
views-count1393 դիտում article-date 13:06 16-05-2023

Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ կարող են միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ ցույց են տալիս, որ պատրաստ չեն ռիսկի դիմել և կարող են միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Վալդայ» ակումբի 3-րդ Կենտրոնական Ասիայի համաժողովում։

«Չնայած դիրքորոշումների համընկնումին՝ միակողմանի տնտեսական սահմանափակումների անընդունելիության և ոչ լեգիտիմության վերաբերյալ, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, այնուամենայնիվ, չեն ցանկանում իրենց վրա վերցնել համապատասխան ռիսկերը և հասկանալ են տալիս, որ պատրաստ են հետևել արևմտյան սահմանափակող քայլերին»,- ասել է փոխարտգործնախարարը:

Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը ոչ մեկին չի թելադրում, թե ինչ արտաքին և ներքին քաղաքական կուրս պետք է վարել, «երբ դա չի հակասում փոխադարձ պարտավորություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի վերաբերյալ»։

«Մենք վստահ ենք, որ Կենտրոնական Ասիայի մայրաքաղաքները դա լավ տեսնում և հասկանում են. Ռուսաստանի հետ կապերի արհեստական ոչնչացումը կարող է հանգեցնել ավելի լուրջ վնասների, քան տխրահռչակ երկրորդական պատժամիջոցների հետևանքները», - հավելել է նա։

Գալուզինը ասել է, որ Ռուսաստանը վճռական է Կենտրոնական Ասիայի երկրների հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետևողական ամրապնդման հարցում։

Նմանատիպ նյութեր