211652_close_icon
views-count7498 դիտում article-date 14:26 30-12-2014

ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին Աստված ամեն ինչ տվել է, բայց մի կենաց-ցանկություն կա, որ անկախ ունեցածից՝ միշտ խմում է

ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը Նոր Տարին դիմավորում է ավանդույթի համաձայն` իրենց տանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ս. Սարոյանը: Նշեց, որ իր երեխաները, թոռները, հորեղբոր ընտանիքները հավաքվում են իրենց տանը եւ բոլորը միասին դիմավորում են Նոր Տարին: Հարցին, թե առաջին բաժակաճառը որն է լինում, պատասխանեց. «Մենք հիմնականում առողջություն ենք ցանկանում մեկս մյուսին, քանի որ մնացած ամեն ինչը Աստված տվել ա: Ինչպես նաեւ ցանկանում ենք, որ պատերազմ չլինի, քանի որ դա տեսել ենք ու խաղաղության գինը շատ լավ գիտենք: Դրա համար միշտ պետք է բանակի կողքին լինենք»,- ասաց Սեյրան Սարոյանը եւ ավելացրեց, որ իրենց սեղանի ուտեստներն էլ մյուսներից ոչնչով չեն տարբերվում. ոչ ավել բան կա, ոչ՝ պակաս: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր