10832 դիտում
10:25 31-12-2014
Ամանորին ինչ կենաց է խմում Սամվել Ալեքսանյանը և ինչու իր երեխաների համար նվերներ չի գնում
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատմելու փոխարեն հրավիրում է իրենց տուն՝ ցույց տալու, թե ինչպես է իր ընտանիքը Նոր Տարին դիմավորում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:
«Եկեք մեր տուն, իրար հետ Նոր Տարի նշենք, համ էլ կտեսնեք, թե մեր ընտանիքում Նոր Տարին ինչպես ենք դիմավորում»,- առաջարկեց Սամվել Ալեքսանյանը:
Միաժամանակ ասաց, որ Ամանորը դիմավորելու է իրենց տանը, արտասովոր ոչինչ սեղանին չեն դնում, բայց ոչնչի պակաս էլ չեն ունենում:
Հարցին, թե երեխաներն ինչ նվերներ են խնդրել իրենից եւ ինչ կուզեր ինքը, պատասխանեց. «Ա'յ ցավդ տանեմ, էրեխե՛քը ինձի պտի նվեր առնեն, ես էլ ի՞նչ իրենց առնեմ: Ինչ վերաբերվում է, թե ես ինչ եմ ուզում, եթե իմանայի, ինչ կուզեի, կուզեի: Ես նվեր ոչ տալիս եմ, ոչ էլ վերցնում»:
Բաժակաճառի վերաբերյալ ասաց. «Խմելու եմ, որ առողջություն ըլնի, կռիվ չըլնի, իսկ փոխարժեքն էլ չտատանվի»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»