211652_close_icon
views-count747 դիտում article-date 11:18 31-12-2014

Էբոլայի զոհերի թիվն աշխարհում հասել է 7879-ի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհում Էբոլա վիրուսից տուժածների ու զոհերի վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել: Ըստ զեկույցի՝ վիրուսով վարակվել է 20,129 մարդ, որոնցից 7879-ը մահացել է: Տվյալները վերաբերում են Սիերա-Լեոնեին, Գվինեային և Լիբերիային: Լիբերիայում զոհերի թիվը հասել է 3413-ի, վարակվածների թիվը կազմում է 7977 մարդ: Սիերա-Լեոնեում մահացածների թիվը հասել է 3758-ի, վարակվածների թիվը կազմում է 9446: Գվինեայում հիվանդությունից վարակվել է 2706 և մահացել 1708 մարդ:

Նմանատիպ նյութեր