8652 դիտում
11:55 02-01-2015
Պռոշյան գյուղի տարածքում Mercedes-ները բախվել են իրար. վարորդներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Երեկ՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Պռոշյան գյուղի բնակիչ, 37-ամյա Արման Զաքարյանի վարած Mercedes մակնիշի 23 ԼԼ 921 համարանիշի եւ Երեւան քաղաքի Աջափնյակ 16 թաղամասի բնակիչ, 64-ամյա Հայկազ Թումանյանի վարած Mercedes մակնիշի 34 ԼM 928 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդներից Հ. Թումանյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
6285 դիտում
10:31 24-03-2014
Լոռու մարզում Mercedes-ները բախվել են իրար. վարորդներից մեկը փոխոստիկանապետ է