Հոգեւորականն ու երիտասարդներն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մանկական բաժանմունք. ֆոտոշարք
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով տեր Նորայր քահանա Բաղդասարյանը մի խումբ երիտասարդների եւ Ձմեռ պապիկի հետ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի մանկական բաժանմունք:
Հիվանդանոցում բուժում են ստանում մոտ քառասուն փոքրիկներ: Հյուրերը աղոթք են առաքել առ Աստված, որպեսզի Տերը առողջություն պարգևի երեխաներին, որպեսզի նրանք օր առաջ ապաքինվեն և վերադառնան իրենց սիրելի ընտանիքները:
Ձմեռ պապիկը նվերներ է բաժանել փոքրիկներին: