1761 դիտում
18:29 22-01-2015
Հոգեւորականն ու երիտասարդներն այցելել են Վեդի քաղաքի ծննդատուն
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Վեդիի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը թեմի մի խումբ երիտասարդների և եկեղեցու երգչախմբի հետ այցելեց Վեդի քաղաքի ծննդատուն:
Տեր հայրը ներկաներին փոխանցեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, խոսեց հաստատության կարևորության մասին, հորդորեց հեռու մնալ հղիության արհեստական ընդհատումներից, քանի որ յուրաքանչյուր մանուկ Աստծո տված կյանքն ու հոգին է:
Անդրադարձավ նաև ամուր ընտանիք ունենալու, եկեղեցու հետ կապը մշտապես պահելու կարևորությանը: Տեր Հովակիմը տնօրհնեքի կարգ կատարեց և օրհնված ջուր ցողեց հիվանդանոցի բոլոր սենյակներում, օրհնեց ներկաներին՝ ծննդատան աշխատակիցներին, նորածիններին և նրանց մայրերին:
Տնօրհնեքի արարողությունից հետո Տ. Հովակիմը աղոթագրքեր ու եկեղեցիների պատկերով նկարներ նվիրեց ներկաներին, տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նմանատիպ նյութեր
1587 դիտում
22:37 02-01-2015
Հոգեւորականն ու երիտասարդներն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մանկական բաժանմունք. ֆոտոշարք
1170 դիտում
18:53 02-03-2015
Հոգեւորականն ու երիտասարդներն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. լուսանկարներ
1318 դիտում
19:29 20-02-2015
Հոգեւորականն այցելել է Երևանի N 1 տուն-ինտերնատ
Այս բաժնից
1321 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
946 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը