211652_close_icon
views-count1635 դիտում article-date 09:42 04-01-2015

Ավստրալիայի հարավում 30 տուն է այրվել, ոչնչացվել է 11 հազար հեկտար անտառ

Ավստրալիայի հարավում տարածված հրդեհների պատճառով արդեն 11 հազար հեկտար անտառ է ոչնչացվել: Դրանք հիմնականում ընդգրկում են հարավում գտնվող Ադելաիդա քաղաքի շրջակայքը: Ավելի քան 30 տուն է այրվել: Լրատվամիջոցները հայտնում են, որ հազարավոր մարդիկ տարհանվել են և տեղափոխվել ժամանակավոր կացարաններ: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են մոտ 2000 հրշեջ-մեքենաներ և 14 ուղղաթիռ: Սակայն դրությունը վատթարանում է, երբ քամին փոխում է իր ուղղությունը: Հրդեհներին նպաստում է նաև բարձր ջերմաստիճանը: Մի քանի օր առաջ գրանցվել է 40 աստիճան, իսկ այսօր սպասվում է 31 աստիճան տաքություն:

Նմանատիպ նյութեր