1395 դիտում
20:46 06-01-2015
Իսլանդիան կարող է հետ վերցնել ԵՄ-ին անդամակցելու հայտը
ԵՄ գործունեությունը լուսաբանող EUobserver-ը գրում է, որ Իսլանդիայի իշխանությունները պատրաստվում են հետ վերցնել Եվրամիությանն անդամակցելու հայտը:
Պարբերականի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իսլանդիայի վարչապետ Սիգմյունդյուր Դավիդ Գյուննլեյգսոնը Bylgjan ռադիոկայանին տված հարցազրույցում: Քայլն անելու համար Իսլանդիայի խորհրդարանը պետք է համապատասխան որոշում ընդունի:
Նշենք, որ Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտը ներկայացրել է 2009 թվականի հուլիսին՝ երկրում տիրող ֆինանսական ճգնաժամի ֆոնին, սակայն 2013 թ-ին կոալիցիոն կառավարության՝ իշխանության գլուխ գալուց հետո ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները դադարեցվեցին: 2014 թ-ի սկզբին կառավարությունը հայտը հետ վերցնելու խնդրանքով դիմեց խորհրդարանին հետ կանչել հայտը, սակայն ընդդիմությանն այն ժամանակի հաջողվեց արգելափակել որոշումը:
Նմանատիպ նյութեր
808 դիտում
14:02 13-03-2015
Իսլանդիան հրաժարվել է Եվրամիությանն անդամակցելու մտքից
1234 դիտում
16:23 15-03-2023
Թուրքիայի խորհրդարանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը վավերացնել մինչեւ ապրիլի կեսերը. Reuters
Այս բաժնից
844 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
718 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
778 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ