211652_close_icon
views-count9438 դիտում article-date 11:11 07-01-2015

Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Opel-ն ու Лада Калина-ն. տուժածների մեջ է Ոստիկանության փոխգնդապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում բախվել են՝ էջմիածին քաղաի բնակիչ, 43-ամյա Էմիլ Զուլոյանի վարած BMW մակնիշի 23 DO 333 համարանիշի, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 20-ամյա Լենվել Կարապետյանի Opel մակնիշի 35 VT 433 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 51-ամյա Մանվել Մուսայելյանի վարած ВАЗ 11 193 (Лада Калина) մակնիշի Լ 3331 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ.Մուսայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: ֆոտոլրագրողի տեղեկութուններով՝ հիվանդանոց տեղափոխված Մ. Մուսայելյանը աշխատում է «Սամվել Ավագյան և որդիներ» ՍՊԸ-ում, իսկ Է. Զուլոյանը աշխատում է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչությունում՝ որպես պետի տեղակալ, կոչումով Ոստիկանության փոխգնդապետ է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր