21466 դիտում
15:19 07-01-2015
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում. պտտահողմը գազալցակայանի տանիքը պոկել ու շպրտել է մի քանի մետր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի, Արագածի վարչական տարածքի Ալագյազ գյուղում գործող գազալցակայանի տանիքը պտտահողմը «իրենով է արել»:
Գազալցակայանի աշխատակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ժամը 2-ն էր: Քամին ու բուքը պտտահողմի վերածվելով՝ շինության ողջ տանիքը ոնց –որ վերցներ ու շպրտեր մեր վրա: Լավ էր, այդ պահին քաղաքացիներ չկային, հակառակ դեպքում՝ չէինք խուսափի վատագույնից: Դեպքի մասին երբ շուխորն ընկավ՝ մենակ Գայի տղերքից հետաքքնիչ, Արագածի վարչական տարածքը սպասարկող ավագ տեսուչ Սմբատ Պետրոսյանը և տեսուչ Հայկ Սարոյանը եկան, հետաքրքրվեցին ու զապրավկի աշխատողներիս հետ տրասի վրայից հեռացրեցին հսկայական ալյումինե թիթեղները»:
Արդյո՞ք Արագածոտնի մարզպետարանը օգնության ձեռք կմեկնի գազալցակայանի տուժած տիրոջը, թե ոչ՝ գյուղացիները չգիտեին ու միայն դառը կատակում էին. «Մարզպետն այս օրերին երևի կոկոնը տաքացրած դիվան ա քշում, ժամանակ չունի հետաքրքրվի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքերով»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+