211652_close_icon
views-count17845 դիտում article-date 19:19 07-01-2015

Մինչ որոշ մարզերի ճանշինականներ նստատեղերը չեն շարժում բազկաթոռներից, մի քանի ճանշիններ հուսախաբ չարեցին ժողովրդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 7-ին, վաղ առավոտվանից ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ, Ապարանի, Արագած-Ավանի, Ալագյազի, Աշտարակ-Հարթավան-Էջմիածին և Մարալիկի, Արթիկի, Թալինի ճանշինականների հետ նշված ճանշինների պետերի գլխավորությամբ օպերատիվորեն, լայնամասշտաբ աշխատանքներ են կատարում իրենց սպասարկվող վարչական տարածքներում՝ գիշերվանից ճանապարհներին առաջացած ձյունը մաքրելու ուղղությամբ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանշինի աշխատողները մի քանի բրիգադներով ճանապարներից մաքրում են ոչ միայն կուտակված ձյունը, այլև կատարում են ճանապարհների մշակման, աղի և ավազի լցման աշխատանքներ: Վարորդները տեսնելով աշխատանքները, իրենց գոհունակությունն էին հայտնում աշխատանքները կատարող ճանշինականներին ու վստահ էին, որ ինչքան էլ եղանակն իր անակնկալը մատուցի, գոնե այս տարի ճանշինի աշխատակիցները երեկվա և այսօրվա նման կգործեն օպերատիվ: Ճանապարհային ոստիկանությունն էլ հորդորում է վարորդներին, որ նշված հատվածներում երթևեկելիս, իրենց ավտոմեքենաների անվադողերը լինեն ձմեռային եղանակների համար նախատեսված անվադողեր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը այսօր բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ ճանապարհի մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են դարձել Սյունիքի մարզի որոշ ճանապարհահատվածներ: Զանգահարող վարորդները արդարացիորեն ասում էին, որ տեղի ճանշինականները ոչ մի գործողություն չեն կատարել՝ իրենց սպասարկվող տարածքներում ճանապարհների մշակման, աղի և ավազի լցման ուղղությամբ, ինչի համար էլ վարորդները «ամենավերջին քաղցր խոսքերով» հիշում են նրանց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր