10790 դիտում
10:18 09-01-2015
Ճանապարհ, որն անցնում է ջրի տակ. լուսանկարներ
Երկրագնդի վրա տեղի ունեցող բնության երևույթների ՝ջրհեղեղների, փոթորիկների, երկրաշարժերի, ցունամիների հետևանքով տուժում են ոչ միայն մարդիկ, այլ բնության արհավիրքների հետևանքով ջրի տակ են անցնում նաև հազարավոր ճանապարհներ՝ աշխարհի տարբեր մայրցամաքներում:
Սակայն, «Պասաժ դյու Գուա» (Passage du Gois) կոչվող ճանապարհը յուրահատուկ է՝ ստեղծվել է ոչ թե մարդու, այլ բնության կողմից: Այն գտնվում է Ֆրանսիայում, անցնում է Բուրնյոֆ նեղուցով՝ դեպի Նուարմուտյե կղզի: Այն մինչ օրս ծառայում է մարդուն և թվագրվում է դեռևս մեր թվարկության առաջին հազարամյակին: Ըստ պատմական ակնարկների՝ այն ժամանակ կղզում բերդ է եղել ու այնտեղ բանտարկել են գերիներին, սակայն նրանք փախել են կղզուց՝ օգտվելով այդ ճանապարհից: Դա եղել է 834թ-ին և հենց այս դեպքն է եղել պատմության մեջ, որում առաջին անգամ հիշատակվել է այս ճանապարհը:
Այն օրվա մեծ մասը 2-4 մետրով ծածկված է ջրով, սակայն առավոտյան և երեկոյան ջուրը նահանջում է մակընթացության և տեղատվության հետ, և հարյուրամյակներ շարունակ այն երթևեկելի ճանապարհ է և Նուրամուտյե կղզուն կապող միակ ցամաքային ուղին:
Ճանապարհը 4.5 կմ երկարություն ունի և ամեն տարի գրավում է հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
11:28 20-11-2023
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի ՀՀ-ի կողմից. Տոյվո Կլաար
4850 դիտում
23:00 14-08-2014
Ամենագնացն անցնում է ջրի տակ. տեսանյութ
Այս բաժնից
2782 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3937 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին