7691 դիտում
09:42 09-01-2015
ՀՀ Հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր դարձավ 70 տարեկան
- Արցախյան շարժման լեգենդ;
- Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ Հայաստանը անցնցում անկախություն հռչակեց;
- Գերագույն գլխավոր հրամանատարությամբ ազատագրվեց Արցախը;
- Ճկուն դիվանագիտական քայլերի շնորհիվ Արցախի հարցի վերաբերյալ ձևավորվեց հայանպաստ միջազգային կարծիք;
- Հայաստանը դարձավ «ժողովրդավարության կղզյակ»;
- Հայկական ատոմակայանի վերագործարկման շնորհիվ հաղթահարվեց 1988թ.-ից սկսված էներգետիկ ճգնաժամը;
- Հայաստանը արժանապատիվ կերպով ներկայացավ միջազգային կազմակերպություններում;
- Բարիդրացիական հարաբերություններ հաստատվեցին տարածաշրջանի և աշխարհի խոշոր պետությունների հետ;
- 1998թ.-ին արժանապատվորեն հրաժարական տվեց;
- 2007թ-ին վերադառնալով քաղաքականություն, գլխավորեց հզորագույն համաժողովրդական շարժումը և այն օժտեց գաղափարական նպատակներով: Մինչ օրս այդ շարժման հիմքի վրա ձևավորվում են բազմաթիվ քաղաքական և քաղաքացիական կազմակերպություններ;
- Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների, իսկ քաղաքական բազմաթիվ ելույթներն ու հոդվածները տարիների ընթացքում ոչ միայն չեն կորցնում իրենց արդիականությունը, այլև ավելի ու ավելի են ընդգծում հեղինակի անգերազանցելի հեռատեսությունն ու համոզմունքների իսկությունը;
- Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ է, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994) Սորբոնի (1996) և Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր;
- Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, հին հունարեն, գերմաներեն, հին հայերեն, արաբերեն, լատիներեն և ասորերեն լեզուների:
Նմանատիպ նյութեր
919 դիտում
19:22 22-04-2024
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր պլանային հետազոտություն է անցել
1716 դիտում
13:50 01-06-2021
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի․ Մուսինյան
2031 դիտում
20:15 05-08-2021
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»