Ուկրաինական ճգնաժամը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի. Միխայիլ Գորբաչով
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը քննադատել է ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ Արևմուտքը և զգուշացրել, որ ուկրաինական ճգնաժամը կարող է հանգեցնել մեծ և հնարավոր է՝ միջուկային պատերազմի:
Գերմանական Spiegel ամսաթերթին տված հարցազրույցում 83-ամյա Նոբելյան մրցանակի դափնեկիր Մ. Գորբաչովը Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն «աղետալի» է որակել:
«Ցավոք, Միացյալ Նահանգները սկսում են հիմնել Մեգա կայսրություն, իսկ Կրեմլի ղեկավարը չի կարող անտեսել նման բաները»,- ասել է Գորբաչովը: