211652_close_icon
views-count982 դիտում article-date 09:55 21-10-2023

Գազայի հատվածում առկա ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ պատերազմի․ Թուրքիայի ԱԳ նախարար

Գազայի հատվածում առկա ներկայիս ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում էլ ավելի մեծ պատերազմի, եթե այն չլուծվի։

Այս մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 20-ին, TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Մեր առջև երկու տարբերակ կա՝ կա՛մ ճգնաժամը կլուծվի և կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության, կա՛մ մեզ սպասում է սարսափելի այլընտրանք՝ երկար և լայնածավալ պատերազմ տարածաշրջանում և անկայունություն»,- ասել է Ֆիդանը։

Նմանատիպ նյութեր