211652_close_icon
views-count1457 դիտում article-date 13:43 11-01-2015

Իրաքի քրդերը կանխել են ջիհադիստների հերթական հարձակումը

Իրաքի հյուսիսում գտնվող քրդերը հայտարարել են, որ Էրբիլ քաղաքի շրջակայքում կարողացել են ետ մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումը: Հաղորդվում է, որ գիշերը 160 ջիհադիստներ, Տիգրիս գետն անցնելուց հետո, գրոհել են մի քանի գյուղերի վրա: Սակայն հարձակումը ժամանակին կանխվել է քուրդ զինյալների կողմից: Երկու կողմերն էլ զոհեր են տվել, սակայն կոնկրետ թվաքանակի մասին տեղեկություն չկա:

Նմանատիպ նյութեր