211652_close_icon
views-count1868 դիտում article-date 14:23 13-01-2015

Արդա Թուրանը հայտարարել է, որ իր քվեարկության արդյունքները կեղծվել են

Թուրքիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը հայտարարել է, որ 2014 թվականի լավագույն մարզչի ընտրության ժամանակ քվեարկել է «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օգտին: Ընդ որում հարցման արդյունքները հրապարակելուց հետո նշվում է, որ Թուրանը քվեարկել է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգտին: «Ես քվեաթերթիրկում առաջինը նշել էի Սիմեոնեի անունը, իսկ Ռոնալդուին` լավագույն ֆուտբոլիստ: Ինձ համար աշխարհի լավագույն մարզիչը Սիմեոնեն է, և ես երջանիկ կլինեի, եթե նա ճանաչվեր հաղթողը: Ցանկանում եմ, որպեսզի մամուլը և աշխարհի բոլոր մարդիկ իմանան դրա մասին»,- իր Twitter-ի էջում գրել է Արդա Թուրանը: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի լավագույն մարզիչ ճանաչվեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:

Նմանատիպ նյութեր