1899 դիտում
14:51 13-01-2015
Նավթի գնանկումը նախաձեռնած երկրները շատ կզղջան արածի համար. Իրանի նախագահ
Պետությունները, որոնք ծրագրել էին նավթի համաշխարհային գնանկում, դեռ շատ կփոշմանեն արածի համար և հետագայում կքաղեն դրա բացասական պտուղներն այնպես, ինչպես Իրանը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ռուհանին նշել է, որ նավթ արհեստական գնանկումից հիմնականում տուժելու են նավթ արդյունահանող երկրները, հատկապես Սաուդյան Արաբիան և Քուվեյթը:
Վերլուծաբանները սև ոսկու կտրուկ գնանկումը կապում են շուկայում գոյացած հումքի ավելցուկի հետ: Իսկ 2014 թ-ի նոյեմբերի 27-ից ՕՊԵԿ անդամ երկրները (նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) որոշեցին պահպանել օրական 30 մլն բարել նավթի արդյունահանման մակարդակը, ինչի արդյունքում նավթի գինն ավելի ընկավ:
Այսօր առավոտյան լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի գինը կրկին իջել է՝ հասնելով 1 բարելի դիմաց 47$-ի:
Նմանատիպ նյութեր
8041 դիտում
16:18 09-01-2017
Իրանի նախաձեռնած նավթի մեծ արտահանման ֆոնին նավթի գները շարունակում են ընկնել
1466 դիտում
15:39 17-09-2014
Հում նավթի կտրուկ գնանկումը լրջորեն կվնասի Ռուսաստանի տնտեսությանը
Այս բաժնից
856 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
832 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
796 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար