211652_close_icon
views-count1466 դիտում article-date 15:39 17-09-2014

Հում նավթի կտրուկ գնանկումը լրջորեն կվնասի Ռուսաստանի տնտեսությանը

The Wall Street Journal պարբերականի տվյալներով՝ միջազգային շուկայում հում նավթի կտրուկ գնանկումը լրջորեն կվնասի Ռուսաստանի տնտեսությանը: Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկը: Նշվում է, որ «սև ոսկին» էական դեր է խաղում երկրի արտահանման գործընթացում, իսկ ռուս փորձագետները հայտարարել են, որ մեկ բարել նավթի գինը մինչև 98 դոլարի նվազելն ուժգին հարվածում է ռուբլուն: Մեկ դոլարն այժմ հավասար է մինչև 38.39 ռուբլու: Այս ընթացքում Ռուսաստանում բանկերն ու ընկերություններն արժույթ են գնում, իսկ արտաքին շուկաները շարունակում են փակ մնալ ռուսական ընկերությունների համար:

Նմանատիպ նյութեր