211652_close_icon
views-count1626 դիտում article-date 16:45 13-01-2015

Թուրքիայի համար «Համաս»-ն ահաբեկչական խմբավորում չէ. Դավութօղլու

Թուրքիան «Համաս» իսլամիստական խմբավորումն ահաբեկչական չի համարում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Cumhuriyet թերթը գրում է, որ ըստ Դավութօղլուի՝ շարժումը երբեք էլ ահաբեկչական գործողություններ չի կատարել: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեֆ Ռաթքեն հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտահոգված է «Համաս»-ի ներկայացուցիչների հետ Թուրքիայի վերին օղակների շփման փաստով: Նախորդ շաբաթ շարժման քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշաալն այցելել էր Թուրքիա և ելույթով հանդես եկել Քոնիա քաղաքում անցկացված «Արդարություն և զարգացում» կուսակցության կոնգրեսում:

Նմանատիպ նյութեր