979 դիտում
19:21 14-01-2015
Բելգիայում ձերբակալվել է Le Soir թերթի խմբագրատունը պայթեցնել սպառնացողը
Բելգիայում ձերբակալվել է մի տղամարդ, որը սպառնացել է պայթեցնել Բրյուսելի Le Soir թերթի խմբագրատունը:
Հունվարի 11-ին Le Soir-ի խմբագրություն է զանգել մի տղամարդ եւ ներկայացել որպես Թերի Քարրեյն: «Ես ներկայացնում եմ այն մարդկանց, որոնց դուր չի գալիս այն փաստը, որ դուք չափազանց անհանգստացած եք Charlie Hebdo հանդեսի խմբագրատանը տեղի ունեցած ահաբեկչությամբ»,-ասել է տղամարդը: Նա սպառնացել է պայթեցնել Le Soir-ի գրասենյակը, եթե վերջինս չդադարի լուսաբանել ահաբեկչությունը:
Զանգից հետո իրավապահները տարհանել են թերթի աշխատակիցներին: Խմբագրատանը պայթուցիկ չի հայտնաբերվել: Հայտնի է, որ Քարրեյնը նախկինում ազատազրկված է եղել:
Նմանատիպ նյութեր
951 դիտում
22:49 11-01-2015
Բրյուսելում Le Soir թերթին անանուն զանգ է ստացվել. աշխատակիցները տարհանվել են
5083 դիտում
09:39 07-02-2018
«Մեդիալաբի» խմբագրին սպառնացողը ՊՆ սպա է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
493 դիտում
11:21 27-10-2024
Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել
892 դիտում
23:57 26-10-2024
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է ընդդիմության՝ հեղաշրջում կազմակերպելու անկարողության մասին
955 դիտում
23:31 26-10-2024
Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել