2918 դիտում
10:25 14-01-2015
Ազատամարտիկին սպանած Գևորգ Սարգսյանը ազատ կարձակվի. Ժամանակ
«ժամանակ» թերթը գրում է, որ ամիսներ առաջ Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը, ըստ Վ. Թումանյանի քույր Մարիետա Թումանյանի, հնարավոր է ազատ արձակվի:
Ըստ նրա, Ջունգլի հայրը բոլորին ասել է, որ առաջիկա 10 օրվա մեջ իր տղան ազատության մեջ է լինելու, որ Սարգիսը ծեծի ամբողջ մեղքը վերցրել է իր վրա, որպեսզի Ջունգլը ազատություն ստանա։ Ծեծի հիմնական մասնակիցը, Վարդանի գլխին հարվածներ հասցնողը հենց Զունգլն է եղել, այնպես չի, որ ասեն, թե ամբողջը Սարգիսն է արել: Նա նաև նշել է, որ քննիչը նրան հավաստիացրել է, որ նման բան չկա: Այս դարում դրանց նման հովանավորներ ունեցողներից ամեն ինչ էլ սպասելի է: Տիկին Մարիետան ասել է նաև, ինքը ոչ մի բանի վրա չի զարմանում: Հանկարծ նման բան լինի, եթե Ջունգլը չպատժվի իր արածի համար, դուրս գա ազատություն, նրանց տունը կպայթեցնի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2929 դիտում
10:26 10-04-2015
Դատաբժշկի խայտառակ եզրակացությամբ` ազատամարտիկին սպանած դատապարտյալն ազատ է արձակվել. Ժամանակ
5270 դիտում
09:13 05-05-2022
Նարեկ Սարգսյանը համաներմամբ ազատ կարձակվի․ «Ժողովուրդ»
3227 դիտում
11:27 04-08-2015
Մանախը պայմանական վաղակետ ազատ կարձակվի. «Ժամանակ»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»