211652_close_icon
views-count1396 դիտում article-date 12:06 14-01-2015

Պուտինն ու Մադուրոն քննարկելու են նավթի համաշխարհային գնանկումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի միջև հունվարի 15-ին հանդիպում տեղի կունենա: Այս մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին: Վերջինս նշել է, որ հանդիպմանը, առաջին հերթին, խոսք կգնա ռուս-վենեսուելական հարաբերությունների մասին: Կքննարկվեն էներգետիկ և բանկային-ֆինանսական համակարգերում երկու երկրների միջև իրականացվող և իրականացվելիք նախագծերը: «Անշուշտ, կշոշափվի նաև նավթի համաշխարհային գնանկման թեման»,-ասել է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր