Ռոնալդուի որդին Մեսսիի երկրպագու է. տեսանյութ
Իսպանական AS պարբերականը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ հետաքրքիր դրվագ է ֆիքսել: Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով արդյունքում ստացավ մրցանակը, կուլիսների հետևում նստած է եղել իր որդու հետ, երբ այնտեղ հայտնվել է նաև «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Պարզվում է` Ռոնալդուի որդին հանդիսանում է արգենտինացի ֆուտբոլիստի երկրպագուն:
Պորտուգալիայի հավաքականի ավագի որդին մոտեցել է Մեսսիին, որպեսզի ողջունի վերջինիս:
Այդ պահին Ռոնալդուն Մեսսիին ասել է. «Իմ տղան դիտում է քո մասնակցությամբ տեսանյութեր և խոսում է քո մասին»