211652_close_icon
views-count1402 դիտում article-date 14:39 14-01-2015

Երևանում սկսել են ապամոնտաժել ամանորյա զարդարված եղևնիները

Հունվարի 14-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ամանորյա զարդարված եղևնիների ու դրանց մետաղյա կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները: Այդ ուղղությամբ գործընթաց է ծավալվել նաև Հանրապետության հրապարակում: Անվտանգության պահպանման և այլ բաղադրիչների ապահովման նկատառումով աշխատանքներն իրականացնում են մասնագիտացած հատուկ խմբերը, որոնք էլ Ամանորի նախաշեմին ամբողջացրել էին եղևնիների տոնական տեսքը: Հանրապետության հրապարակի և խոշորածավալ մյուս տոնածառների ապամոնտաժումը կտևի մի քանի օր, մյուսների դեպքում`ավելի քիչ: Մետաղյա կոնստրուկցիաները կկոնսերվացվեն, կներկվեն և պատրաստ կպահվեն արդեն այս տարեվերջին նորից տեղադրվելու համար:

Նմանատիպ նյութեր