801 դիտում
15:44 24-12-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է, որ եղևնիները հատվել են մասնավոր տարածքից
[b][color=#CC0000]Shamshyan.com[/color][/b] լրատվական կայքում տեղադրվել էր [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/22/37917/]ֆոտոռեպորտաժ[/url]՝ «Բնապահպանության նախարարության չինովնիկները մի՞թե չեն տեսնում եղևնիների «սպանդը» վերտառությամբ:
Բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ոլորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության ու հետևողականության համար, և տեղեկացնում, որ այդ եղևնիները ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից արձանագրվել են 07.12.2014-ին՝ վաճառքի կետերում պարբերաբար իրականացվող ստուգայցերի ժամանակ: Եղևնիների վաճառքը կազմակերպող քաղաքացի Ա. Նահապետյանը տեղեկանք է ներկայացրել տեսուչներին` առ այն, որ 2 արծաթափայլ և մեկ կանաչ եղևնիները հատված են մասնավոր տարածքից, որի հետքերով տեսչության աշխատակիցները համապատասխան ստուգայցով եղել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ Վ. Վարդանյանի սեփական տան հողամասում, որտեղ արձանագրել են հատված եղևնիների կոճղերը, որոնց հատումը հիմնավորվել է կից տնկված մյուս եղևնիների աճին խանգարելով: Չափագրումներն ու համեմատությունները ցույց են տվել, որ վաճառվող եղևնիներն իրոք այդ տարածքից հատված ծառեր են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2180 դիտում
15:55 08-12-2019
Ֆուչիկի 29 հասցեում ծառեր են հատվել․տարածքը մասնավոր է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1171 դիտում
15:32 05-06-2014
Դպրոցի տարածքից 20 բարդի է հատվել
Այս բաժնից
862 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»