1787 դիտում
17:17 14-01-2015
Հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում պարզվել են քաղաքացու առեւանգման մանրամասները։ Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ Է.Գյուլնազարյանը, Գ.Գևորգյանին առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով չորս անձանց հետ, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում 2015թ. հունվարի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գ. Գևորգյանի կամքին հակառակ, նրան նստեցրել է «Վազ-21110» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոտնակներից մեկը։ Գեւորգյանը շուրջ 40 րոպե ապօրինի պահվել է ավտոտնակում և ծեծի ենթարկվել:
Նախաքննության ընթացքում՝ 09.01.2015թ.՝ ժամը 16:40-ին, 1975թ. ծնված Է.Գյուլնազարյանն ինքնակամ ներկայացել է քննչական բաժին եւ նույն օրը ձերբակալվել:2015թ. հունվարի 12-ին Է.Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներ՝ ավտոմեքենան և դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1676 դիտում
12:22 27-08-2014
Հարուցվել է քրեական գործ` ընկերուհուն բացահայտ առևանգելու դեպքի առթիվ
3185 դիտում
19:34 09-03-2015
Հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղային առևանգելու դեպքի առթիվ
16646 դիտում
00:05 18-09-2016
ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ավագանու թեկնածուին առևանգելու դեպքի առթիվ
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ