17707 դիտում
08:51 15-01-2015
Հերթական ողբերգական դեպքը՝ Գյումրիում. տեղի ծերանոցում հայտնաբերվել է ծխախեղդ եղած 2 կնոջ դի
Այսօր՝ հունվարի 15-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 18 շենքի 2-րդ հարկից ծուխ է դուրս գալիս:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենք ժամանած Գյումրիի հրշեջ-փրկարարները, ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են 62-ամյա Արաքյսա Օհանյանի և 81-ամյա Հրանուշ Ավագյանի դիերը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կանայք ծխախեղդ էին եղել, իսկ նշված շենքում տեղակայված է Գյումրիի ծերանոցը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
21021 դիտում
15:24 16-01-2016
Ողբերգական դեպք Վանաձոր քաղաքում. փրկարարները հայտնաբերել են ծխախեղդ եղած 79-ամյա կնոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ