848 դիտում
10:38 15-01-2015
Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՍԵԱՆ-ի գլխավոր քատուղարին
Հունվարի 14-ին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ԱՍԵԱՆ) ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը (նստավայրը` Ջակարտա) իր հավատարմագրերը հանձնեց ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Միհնին:
Ողջունելով ԱՍԵԱՆ-ում ՀՀ առաջին դեսպանին` գլխավոր քարտուղարը վստահություն հայտնեց, որ դեսպան Աղաջանյանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության զարգացմանը:
Իր հերթին դեսպան Աղաջանյանը կարևորեց Հարավարևելյան Ասիայում ինտեգրման գործընթացը և վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու համագործակցությանը Ասոցիացիայի և նրա առանձին անդամների հետ՝ երկկողմ և տարածաշրջանային ձևաչափերում:
Դեսպանի խնդրանքով գլխավոր քարտուղարը ներկայացրեց ինտեգրման գործընթացը, առկա դժվարություններն ու խոչընդոտները, ինչպես նաև 2015թ. վերջից գործունեություն սկսել պատրաստվող ԱՍԵԱՆ տնտեսական համայնքին առնչվող հարցերը:
Նմանատիպ նյութեր
838 դիտում
18:04 16-04-2024
Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավորին
1030 դիտում
20:15 11-05-2024
Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին
2675 դիտում
16:12 01-11-2016
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան