211652_close_icon
views-count2492 դիտում article-date 16:12 01-11-2016

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ջակարտայում հանդիպեց Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Մինին: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԱՍԵԱՆ, ինչպես նաև Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հնարավորություններին: Գլխավոր քարտուղար Մինը ներկայացրեց ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները, իրականացվող ծրագրերը, ընկերակցության հիմնումից ի վեր տնտեսական փոխգործակցության խորացման արդյունքները, անդամ պետությունների համար ստեղծված նոր հնարավորությունները, կազմակերպության հեռանկարները: Հանդիպման օրակարգում էր Եվրասիական տնտեսական միության և Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության փոխգործակցության հնարավորությունը: Լե Լուոնգ Մինը այդ առումով նշեց, որ ԱՍԵԱՆ-ը հետաքրքրված է նման համագործակցությամբ, և այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվում ինչպես անդամ երկրների, այնպես էլ ընկերակցության կողմից: Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց այդ ջանքերին:

Նմանատիպ նյութեր