211652_close_icon
views-count737 դիտում article-date 13:30 15-01-2015

Ֆրանսիան և Լեհաստանը պատրաստ են Ուկրաինային ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել

Ուկրաինայի Զինված ուժերի գեներալ Նիկոլայ Մալոմուժը «112 Ուկրաինա» հեռուտսաալիք եթերում հայտարարել է, որ Ֆրանսիան և Լեհաստանը պատրաստ են Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցություն սկսել: «Մի քանի պետություններ, ընդգծում եմ, որ ոչ ՆԱՏՕ-ի անդամ պետություններ, պատրաստ են մեզ հետ ռազմատեխնիկական համագործակցության գնալ և տրամադրել մեզ նորագույն սպառազինություն»,-ասել է ուկրաինացի գեներալը: Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Լիտվան և Ուկրաինան պայմանավորվածություն ձեռք բերեցին այդ ոլորտում համագործակցելու մասին: Հունվարի սկզբին Լիտվան Ուկրաինային փոխանցեց սպառազինությունների մի քանի տարրեր, որոնք խնդրել էր ուկրաինական կողմը:

Նմանատիպ նյութեր