211652_close_icon
views-count1326 դիտում article-date 12:55 28-07-2014

ԱՄՆ կոնգրեսականները օրինագիծ են մշակել, որը թույլ կտա ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային

ԱՄՆ 2 կուսակցությունների 10 կոնգրեսականներ օրինագիծ են մշակել և ներկայացնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որն ընդունվելու դեպքում ԱՄՆ-ն կկարողանա ռազմական աջակցություն ցուցաբերել ուկրաինական բանակին: Այս մասին հայտնել է օրինագծի հեղինակներից մեկը՝ Փենսիլվանիա նահանգի հանրապետական պատգամավոր Ջիմ Գերլաչը: «Ամերիկյան և ուկրաիանական հետախուզությունների ներկայացրած ապացույցները կասկած անգամ չեն թողնում, որ անջատողականները և սափրագլուխները, ովքեր զինված են ռուսական զենքով, քաոս և անկայություն են ստեղծում: Երկու կուսակցությունների մշակած փաստաթուղթը, որը մենք այսօր քննարկման ենք դրել, հերթական կարևոր քայլն է, որն ապացուցում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է օգնել մեր ուկրաինական դաշնակցին Ուկրաինայի՝ որպես լիարժեք ժողովրդավարական պետություն կայանալու հարցում»,-հայտարարել է Գարլիչը:

Նմանատիպ նյութեր