20377 դիտում
16:47 15-01-2015
Շիրակի մարզի դատախազության շենք մարդկանց հոսքը չի դադարում. մարդիկ պահանջում են ստահակին դատել Հայաստանի օրենքներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ,ԼՐԱՑՎԱԾ
Այս պահին Գյումրիում Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ են հավաքվում մեծ թվով քաղաքացիներ, ովքեր պահանջում են հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:
Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց պահանջը մեկն է, որպեսզի Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանած ռուս ժամկետային զինծառայող ստահակի նկատմամբ հարուցված քրեական գործը քննվի Հայաստանում, և ոչ միայն դա, դատաքննությունը՝ ևս, և որ ստահակը դատավճռից հետո պատիժը պարտադիր կրի Հայաստանում:
Դատախազության շենքի մոտ է գտնվում նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Դատախազության շենքը տեղի և Երևանից ժամանած ոստիկանների կողմից վերցված է հսկողության տակ:
***
16:54
Այս պահին Շիրակի մարզի դատախազության շենքից դուրս եկավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով հանդիպում է ժողովրդի հետ:
***
17:40
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ իրավիճակը Գյումրիում լարվում է, քանի որ գլխավոր դատախազի պատասխանը չգոհացրեց գյումրեցիներին և ակցիայի մասնակիցներին: Գլխավոր դատախազը մտավ դատախազության շենք ու հիմա մարդիկ վանկարկում են. «Ամոթ, ամոթ», «Դուրս արի» և պահանջում են գլխավոր դատախազին:
Այս պահին ժողովրդի հետ հարթակում է գտնվում նաև Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, ով հորդորում է հավաքվածներին՝ պռովակացիայի չենթարկվել: Հավաքվածներից մի քանիսը՝ ի նշան բողոքի, իրեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ, ինչը մյուս մասնակիցների կողմից կանխվեց, որպեսզի շարունակական չլինի:
Շիրակի մարզի դատախազության շենքի մուտքը լրացուցիչ հսկում են «կարմիր բերետները»:
***
18:25
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ այս պահին ցուցարարներին կոչով դիմում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով հայտնեց, որ իրենց ուզածն այն է, որ այդ ճիվաղը նստի Հայաստանում: Սրբազանի կողքին է գտնվում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Այս պահին Սրբազանը նորից պնդում է իրենց պահանջը. «Ոճրագործը պետք է հանձնվի մեր իրավապահներին»:
***
18:40
Շիրակի թեմի առաջնորդը առաջարկեց, որպեսզի հավաքվածները լիցքաթափվելու համար «Հայր մեր»-ը աղոթեն: Աղոթքին միացել է նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
***
19:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ իրավիճակն ավելի է լարվում և ցուցարարների մի մասը ոտքով շարժվում է դեպի Գյումրիում տեղակայված Ռուսաստանի հյուպատոսարանի շենք: Ոստիկանական ուժերի մի խումբ նույնպես մեկնեց հյուպատոսարան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21359 դիտում
20:58 13-06-2014
Սիրված մարդ ու վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի հոգեհանգստին մարդկանց հոսքը չէր դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ