211652_close_icon
views-count4033 դիտում article-date 14:02 16-01-2015

Վեյկ ան Զեե. Արոնյանը զիջել է Կարլսենին

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Տատա Սթիլ 2015 անվանումը կրող գերհզոր մրցաշարում ավարտվել է 5 տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հանդիպել է աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կարսենի հետ: Պարտիան ավարտվել է ի օգուտ Կարլսենի: Խաղացված 4 տուրերից հետո Արոնյանն ունի 1.5 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի ետնամասում: Իսկ առաջատարը Վասիլիյ Իվանչուկն է, որն ունի 4 միավոր: “Բ“ մրցաշարում հանդես եկող մեր հայրենակից Սամուել Սևյանը մրցել է Վալենտինա Գունինայի հետ և հաղթանակ տարել: Խաղացված 4 տուրերից հետո Սևյանն ունի 2.5 միավոր: Վաղը կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Լյուկ Վան Վելի հետ, իսկ Սևյանի մրցակիցը կլինի չինացի գրոսմայստեր Վեյ Ին:

Նմանատիպ նյութեր