211652_close_icon
views-count4094 դիտում article-date 13:30 17-01-2015

Վեյկ ան Զեե. Արոնյանը նախավերջին տեղում է

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ 2015» անվանումը կրող գերհզոր մրցաշարում ավարտվել են 6 տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Լյուկ Վան Վելի հետ և խաղն ավարտվել է ոչ-ոքի: Խաղացված 6 տուրերից հետո Արոնյանն ունի 2 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում: Առաջատարը Վասիլիյ Իվանչուկն է, որն ունի 4.5 միավոր: Բ մրցաշարում հանդես եկող Սամուել Սևյանը սև խաղաքարերով զիջել է չինացի Վեյ Իին: Խաղացված 6 տուրերից հետո Սևյանն ունի 2.5 միավոր: Վաղը կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Սևյանի մրցակիցը կլինի Դևիդ Կլեյնը: [img]http://s018.radikal.ru/i523/1501/cc/6b4a06569d7a.png[/img]

Նմանատիպ նյութեր