ՌԴ Սանկտ-Պետերբուրգի շրջանային դատարանը որոշում է կայացրել 10 օրով ձերբակալել ռուս հայտնի դերասան Ալեքսեյ Պանինին: Նման որոշումը կայացվել է դերասանի կողմից թույլ տված խուլիգանության պատճառով:
Ըստ իրավապահ մարմինների, Ա. Պանինը խանգարել է քաղաքացիների մուտքը ոստիկանության շենք, անպարկեշտ արտահայտություններ է արել և ուշադրություն չի դարձրել ոստիկանների հրամաններին:
Հայտնի է նաև, որ դերասանը մասամբ ընդունել է իր մեղքը: