211652_close_icon

Մահացել է դերասան Ալեքսեյ Բատալովը

views-count2638 դիտում article-date 13:31 15-06-2017
Այսօր՝ հունիսի 15-ի առավոտյան, վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը։ Այդ մասին հաղորդում է kp.ru-ն։ Կայքը պարզաբանում է, որ 89-ամյա դերասանը մահացել է քնի մեջ։ Բատալովը այս տարվա փետրվարից գտնվում էր Մոսկվայի բժշկականկլինիկաներից մեկում, որտեղ տեղափոխվել էր ոտքի կոտրվածք ստանալուց հետո։ Նախօրեին արտիստի ինքնազգացողությունը վատացել է։ Կինոյի, թատրոնի լեգենդար դերասանը, ռեժիսոր, սցենարիստը, հասարակական գործիչը և մանկավարժը խղացել է այնպիսի հանրահայտ ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Թռչում են կռունկները», «Սիրելի ընկեր», «Մոսկվան արցունքներին չի հավատում» և այլն։

Նմանատիպ նյութեր