2486 դիտում
09:43 17-01-2015
Պահանջել, որ ռազմաբազան Հայաստանից հեռանա՝ քաղաքական առումով անմտություն է. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Ռուսաստանյան «հայրենասիրական» լրատվամիջոցները շրջանառում են այն վարկածը, որ Գյումրիի ոճրագործությունները կազմակերպել են ամերիկյան հատուկ ծառայությունները, որոնք այնուհետև սադրել են հայաստանցի «ֆաշիստներին», որ նրանք այստեղ «գունավոր հեղափոխություն» անեն: Տեսականորեն ոչինչ բացառված չէ, բայց եթե նման պնդումները ճիշտ են, ապա դա չափազանց բացասական ձևով է բնութագրում թիվ 102 ռազմաբազայում տիրող բարքերը. այնտեղ, ստացվում է, ներթափանցում են օտար լրտեսներ ու դրդում են զինծառայողներին սարսափելի ոճրագործության:
«Գունավոր (հակառուսական) հեղափոխության» հավանականությունը Հայաստանում հավասար է զրոյի: Իհարկե, տեսականորեն բացառված չէ, որ իշխանության մի մասը փորի իշխանության մյուս մասի տակը և ոչ առանց Մոսկվայի «դոբրոյի» հեղաշրջում իրականացնի, սակայն այդ մանր-մունր խարդավանքները ոչ մի կապ չունեն «գունավոր հեղափոխության» հետ՝ մոդիֆիկացված իշխանությունը նույն հավատարմությամբ ծառայելու է Կրեմլին:
Ռուսաստանյան քարոզիչների այս վարկածը հեռու է իրականությունից նաև այն պատճառով, որ Հայաստանում շատ քիչ են մարդիկ, ովքեր բացասական զգացմունքներ ունեն ռուս ժողովրդի հանդեպ կամ կարծում են, որ մենք Ռուսաստանի հետ չպիտի դաշնակիցներ լինենք: Փոխարենն ավելանում են մարդիկ, որոնք տեսնում են, որ մեր դաշնակիցն ու բարեկամը, Պուտինի վարած ոչ հեռատես քաղաքականության պատճառով, թուլանում է:
Գումարած դրան Ռուսաստանի տնտեսական և արտաքին քաղաքական ահռելի դժվարություններց, ու պատկերը կամբողջանա: Այնպես որ՝ ռուսական զորքը մեզ չի կարողանա պաշտպանել ոչ թե այն պատճառով, որ մեր նկատմամբ վատ է տրամադրված, այլ որովհետև, շատ հավանական է՝ չի կարողանա դա անել: Պահանջել, որ ռազմաբազան Հայաստանից հեռանա՝ քաղաքական առումով անմտություն է: Բայց այդ զորքը կարող է «իր նախաձեռնությամբ» հեռանալ՝ մասնավորապես, տնտեսական պատճառներով: Դրան պետք է պատրաստ լինել»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1181 դիտում
08:38 28-01-2015
Արժանապատվությունը պետք է արժանապատվորեն պահանջել. Առավոտ. խմբագրական
2422 դիտում
08:28 29-01-2015
ՆԱՏՕ-ն կպաշտպանի՞ ՀՀ անվտանգությունը, եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից. Ժողովուրդ
Այս բաժնից
1459 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1336 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»