4280 դիտում
10:20 17-01-2015
Արդյո՞ք Պերմյակովը մինչև զորամասը լքելը կրակոցներ է արձակել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգ, 24 պարկուճ, 2 պահունակ, որոնցից մեկը ամբողջությամբ լիցքավորված է եղել 30 փամփուշտով, իսկ մյուսում եղել է 2 փամփուշտ: Սա այն դեպքում, երբ, ի սկզբանե պահունակները եղել են ամբողջությամբ լիցքավորված՝ 30-ական փամփուշտներով: Ի՞նչ են եղել բացակայող 4 փամփուշտները: Այստեղ մեծ գաղտնիք կա:
Արդյո՞ք Վալերի Պերմյակովը մինչև զորամասը լքելը կրակոցներ է արձակել այնտեղ: ՌԴ թիվ 102 ռազմաբազայի հրամանակազմը լռում է: Բայց ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք. ՌԴ իրավապահների կողմից Պերմյակովին երկու՝ զորամասն ինքնակամ լքելու և դիտավորյալ սպանության մեղադրանքներ են առաջադրվել: Առաջինը պարզ է, իսկ ի՞նչ հիմքով է սպանության մեղադրանք առաջադրվել, չէ՞ որ ՌԴ իրավապահներն իրավասու չէին նրան մեղադրել Ավետիսյանների ընտանիքի սպանության համար, դա ՀՀ իրավապահների իրավասության հարց է: Արդյո՞ք Պերմյակովին այլ սպանության մեջ են կասկածում այս հարցը չի պարզաբանվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2195 դիտում
09:16 20-03-2015
Նախկին դատավորը, մինչև պաշտոնը լքելը սեփականաշնորհել է ծառայողական մեքենան. Ժողովուրդ
1503 դիտում
13:37 09-09-2019
ԼՀԿ-ի համար անակնկալ չի եղել Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելը
Այս բաժնից
787 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1042 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2338 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ