211652_close_icon
views-count3765 դիտում article-date 10:27 17-01-2015

ՊԲ առաջապահ զորամասերն այս գիշեր համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր